1.1. Սույն հրապարակային առաջարկով «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ՀՎՀՀ` 02662703, իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունու փ․ 12/4, տնօրեն՝ Կամո Մելքոնյան, այսուհետ՝ «Վաճառող», առաջարկում է իրավաբանական/ֆիզիկական անձանց համաձայնագիր կնքել նավթամթերքի էլեկտրոնային կտրոնների գնման համար (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ սույն հրապարակային առաջարկով նախատեսված կարգով և պայմաններով։
1.2. Սույն փաստաթուղթը հրապարակային առաջարկ է, և ընդունվելու դեպքում, իրավաբանական/ֆիզիկական անձը դառնում է Գնորդ: Առաջարկի ընդունումը հավասարազոր է առաջարկի մեջ սահմանված կարգով և պայմաններով պայմանագիր կնքելուն:
1.3. Գնորդի կողմից Անձնական հաշվի տվյալները լրացնելը, հաստատելը և սեփականության համար էլեկտրոնային կտրոններ գնելը հանդիսանում է նրա կողմից սույն Համաձայանգրի պայմանները ընդունելու լիակատար և անվերապահ համաձայնություն:
1.4. Էլեկտրոնային կտրոնը նախատեսված է Գնորդի կողմից անձնական օգտագործման համար՝ սեփական տրանսպորտային միջոցները լիցքավորելու նպատակով և չի փոխանցվում երրորդ անձանց:
1.5. Գնորդը իրավունք ունի հրաժարվել սույն առաջարկից։
2.1. Բենզալցակայան (այսուհետ՝ ԲԼԿ)՝ նավթամթերքների պահեստավորում և մանրածախ վաճառք ապահովող սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական համալիր՝ նախատեսված վառելիքի պահեստավորման և մանրածախ վաճառքի համար, որտեղ Գնորդն իրավունք ունի սահմանված կարգով ստանալ Վառելիք:
2.2. Վառելիք` ԲԼԿ-ում Գնորդին փոխանցված նավթամթերք: Ապրանքի չափման միավորը՝ լիտր:
2.3. Նավթամթերք – բենզին AI-92, AI-95, AI-98, դիզելային վառելիք, հեղուկ գազ:
2.4. Էլեկտրոնային կտրոն ՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որի ծածկագիրը կոդավորում է Գնորդի կողմից պահանջվող նավթամթերքի անվանումը և տեսակը, որը ներկայացնելուց հետո Վաճառողը պարտավորվում է Գնորդին փոխանցել Վառելիքը ԲԼԿ-ում՝ Էլեկտրոնային կտրոնների վրա նշված նավթամթերքի քանակով և տեսակով:
2.5. Անձնական հաշիվ՝ Գնորդի ինտերֆեյս, որը թույլ է տալիս նրան կատարել համապատասխան գործողություններ՝ օգտագործելով էլեկտրոնային կտրոններ:
3.1. Վաճառողը պարտավորվում է Գնորդին փոխանցել էլեկտրոնային կտրոններ սույն Համաձայնագրի պայմաններով սահմանված քանակով, տեսակով և արժեքով, ինչպես նաև փոխանցել համապատասխան քանակի և տեսակի Վառելիք, երբ վերջինս սահմանված կարգով տրամադրում է համապատասխան Էլեկտրոնային կտրոնը ԲԼԿ-ում:
3.2. Գնորդը, սույն Համաձայնագրի շրջանակներում, պարտավորվում է ընդունել Էլեկտրոնային կտրոնները, ապահովել Վառելիքի ընդունումը, ինչպես նաև վճարել Վառելիքի արժեքը սույն առաջարկով սահմանված կարգով:
3.3. Վառելիքի սեփականությունը Գնորդին է անցնում Վաճառողի կողմից հաշիվ-ապրանքագրի դուրս գրման պահից: Ըստ հաշիվ-ապրանքագրի էլեկտրոնային կտրոնով իրացված Վառելիքը համարվում է ի պահ Վաճառողի մոտ չլցավորված Վառելիքի չափով:
4.1. Էլեկտրոնային կտրոններ ստանալու համար անձը պետք է ներբեռնի Վաճառողի բջջային հավելվածը կամ մուտք գործի Վաճառողի վեբկայք՝ Անձնական հաշիվը ակտիվացնելու/մուտքագրելու համար: Այս դեպքում անձը լիովին պատասխանատվություն է կրում Անձնական հաշվում նշված տեղեկատվության ճշգրտության համար:
4.2. Գնորդը պատվեր է ստեղծում անհրաժեշտ թվով Էլեկտրոնային կտրոնների գնման համար՝ նշելով տեսակը և քանակը, որոնք Գնորդն սահմանում է ինքնուրույն:
4.3. Նավթամթերքի գները սահմանվում են Վաճառողի կողմից ինքնուրույն և որոշվում են Էլեկտրոնային կտրոնի օգտագործման պահին ԲԼԿ-ում գործող գներից կախված:
4.4. Գնումից հետո Գնորդը պետք է նշի Էլեկտրոնային կտրոնների ցանկալի կարգավիճակը (ակտիվ, ոչ ակտիվ):
4.5. Անձնական հաշվում էլեկտրոնային կտրոնների գնումն իրականացվում է Վաճառողի հաշվին էլեկտրոնային համակարգով բանկային փոխանացման միջոցով:
4.6. Գնորդի կողմից նավթամթերքի համար վճարումից հետո Վաճառողը Էլեկտրոնային կտրոնները տեղադրում է Անձնական հաշվում՝ դրանց հետագա օգտագործման համար:
4.7. Վաճառողը էլեկտրոնային հաշիվ է տալիս Գնորդի կողմից էլեկտրոնային կտրոնի համար վճարման համար։
5.1. Վառելիքի փոխանցումը (տրամադրումը) Գնորդին իրականացվում է ԲԼԿ-ներում` էլեկտրոնային կտրոնների ներկայացմամբ:
5.2. Եթե Վառելիքը ստացված (ընդունված) չէ, Վաճառողն գումարը չի վերադարձնում Գնորդի բանկային հաշվին չընտրված Վառելիքի համար:
6.1. Վառելիքի դիմաց վճարումը կատարվում է Գնորդի կողմից 100% կանխավճարի ձևով․
6.2. Նավթամթերքի բոլոր վճարումները կատարվում են դրամով։
7.1. Վաճառողը պարտավոր է.
7.1.1. Տեղադրել էլեկտրոնային կտրոնները Գնորդի անձնական հաշվում պատվեր ներկայացնելուց և նավթամթերքի համար վճարելուց հետո:
7.1.2. Վաճառողի ԲԼԿ-ներում էլեկտրոնային կտրոններ ներկայացնելու դեպքում տրամադրել Վառելիք սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով:
7.1.3. Տեղեկացնել Գնորդներին այս առաջարկի տեքստի հետ կապված բոլոր փոփոխությունների մասին՝ համապատասխան տեղեկատվությունը տեղադրելով Վաճառողի վեբկայքում/ Հավելվածում կամ այլ հաղորդակցության միջոցով:
7.1.4. Վաճառողը պարտավորվում է չփոխանցել Գնորդի անձնական տվյալները երրորդ կողմին առանց Գնորդի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական տվյալների տրամադրումը պայմանավորված է լիազորված պետական մարմինների խնդրանքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
7.2. Վաճառողն իրավունք ունի.
7.2.1. Իր հայեցողությամբ սահմանել և փոփոխել Վառելիքի գները, դրանց տրամադրման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև փոփոխություններ կատարել սույն Համաձայանգրի տեքստում:
7.2.2. Ստանալ Վառելիքի արժեքի համար վճար՝ համաձայն սույն Համաձայնագրի Բաժին 6-ի:
7.2.3. Ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել սույն Համաձայնագիրը և փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրի տեքստում:
7.2.4. Սույն Համաձայնագրի պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում, դադարեցնել սույն առաջարկը:
7.2.5. Օգտագործել սույն առաջարկի կատարման նպատակների համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ներառյալ Գնորդի անձնական տվյալները, որոնք նրան հայտնի են դառնում սույն առաջարկի կատարման ընթացքում:
7.3. Գնորդը պարտավոր է․
7.3.1. Վճարել Վառելիքի համար սույն Համաձայնագրի 6-րդ բաժնում նախատեսված կարգով և պայմաններով:
7.3.2. Առաջարկը ընդունելու դեպքում, լրացնել ճիշտ և ճշգրիտ տեղեկատվություն Վաճառողի վեբկայքում/Հավելվածում՝ Անձնական հաշիվ մուտքագրելու համար:
7.3.3. Ներկայացնել Էլեկտրոնային կտրոններ ԲԼԿ գանձապահին՝ տրանսպորտային միջոցները լիցքավորելու համար:
7.3.4. Պահպանել սույն Համաձայնագրի 1.4 կետի պայմանները և չօգտագործել Էլեկտրոնային կտրոնները այլ նպատակներով, ինչպիսիք են շահույթ ստանալու, խարդախության և այլ մանիպուլյացիաների համար:
7.4. Գնորդն իրավունք ունի.
7.4.1. Ընդունել սույն առաջարկը, ստեղծել նավթամթերքի գնման պատվեր:
7.4.2. Ընտրել Էլեկտրոնային կտրոնների քանակը՝ նշելով տեսակը, անվանումը և քանակը:
7.4.3. Գրավոր դիմում ներկայացնել Համաձայնագրի վաղաժամկետ դադարեցման համար:
7.4.4. Սեփական հայեցողությամբ շտկել տվյալներ Անձնական հաշվի միջոցով Վաճառողի վեբկայքում/Հավելվածում:
7.4.5. Էլեկտրոնային կտրոնների կորստի (գողության և այլ) դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել Վաճառողին։
7.4.6. Մերժել այս առաջարկը։
8.1. Համաձայնագրով Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
8.2. Գնորդը պատասխանատու է Անձնական հաշվում նշված տեղեկատվության ամբողջականության և ճշգրտության համար:
8.3. Վաճառողի կողմից էլեկտրոնային կտրոնները Գնորդին փոխանցելուց հետո Գնորդն ինքնուրույն է կրում ողջ պատասխանատվությունը այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ Էլեկտրոնային կտրոնների կորստի, գողության, էլեկտրոնային կտրոնները Գնորդի տիրապետումից այլ կերպ դուրս գալու համար: Սույն կետում նշված դեպքերում երրորդ անձանց կողմից ԲԼԿ-ում կատարված բոլոր գործարքները նշված կտրոնների միջոցով կհամարվեն Գնորդի կողմից կատարված, դրա հետ կապված բոլոր ծախսերն ու կորուստները, որոնք կարող են առաջանալ, ինքնուրույն կրում է Գնորդը:
8.4. Կողմերը ազատվում են սույն առաջարկով ստանձնած պարտավորությունների կատարումից, եթե ապացուցեն, որ պարտավորությունները չկատարելը պայմանավորված է ֆորսմաժորային հանգամանքներով, այսինքն՝ տարբեր աղետներով (հրդեհ, երկրաշարժ, սելավ և այլ բնական աղետներ, համաճարակներ, ռազմական գործողություններ, գործարանի աշխատանքի կանգնեցում - վերանորոգման համար կամ վթարի պատճառով, պետական մարմինների կողմից ակտերի հրապարակում, որոնք թույլ չեն տալիս Կողմերին կատարել սույն Համաձայնագրով իրենց պարտավորությունները) և այլն:
8.5. Վաճառողը պատասխանատվություն չի կրում Էլեկտրոնային կտրոնների տեղադրման ժամանակավոր ուշացման համար սարքավորումների տեխնիկական անսարքությունների և/կամ ծրագրային ապահովման խափանումների դեպքում:
8.6. Վաճառողը պատասխանատվություն չի կրում Էլեկտրոնային կտրոնների համար, եթե դրանք կորցվել են Գնորդի կողմից կամ գողացվել են երրորդ անձանց կողմից և եթե Գնորդը չի արգելափակել էլեկտրոնային կտրոնները կամ արգելափակել է ոչ ժամանակին:
8.7. Վաճառողը պատասխանատվություն չի կրում Էլեկտրոնային կտրոնների վերարտադրման, պատճենման, սկանավորման և երրորդ անձանց փոխանցելու համար:
9.1. Համաձայնագրի հետ կապված բոլոր տարաձայնությունները և վեճերը, որոնք կարող են ծագել, Կողմերը լուծում են արտադատական բանակցությունների միջոցով: Եթե վեճերի և տարաձայնությունների նման կարգավորումն անհնար է, դրանք ենթակա են լուծման Վաճառողի գտնվելու վայրի դատարանում՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
10.1. Սույն առաջարկը ուժի մեջ է մտնում Վաճառողի վեբկայքում/Հավելվածում սույն տեքստի հրապարակման պահից և ուժի մեջ է մինչև Վաճառողի կողմից այն չեղարկումը՝ համապատասխան հայտարարության տեղադրմամբ Վաճառողի վեբկայքում/Հավելվածում կամ Գնորդին ցանկացած հաղորդակցման միջոցով ծանուցելով:
11.1. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում առաջարկի ընդունման պահից և ուժի մեջ է մինչև Համաձայնագրի դադարեցումը:
11.2. Գնորդը համաձայն է և ընդունում է, որ սույն Համաձայանգրի փոփոխությունները ենթադրվում են հաստատված և ներառված դրանց Վաճառողի վեբկայքում/Հավելվածում հրապարակելուց հետո։
12.1. Գնորդը համաձայնում է ստանալ թարմացված տեղեկատվություն, տեղեկատվական հաղորդագրություններ վերջին նորություններով, նոր առաջարկներ, հատուկ առաջարկներ, ինչպես նաև Վաճառողի գործընկերների նորությունների և առաջարկների մասին տեղեկություններ SMS-ի և էլ.փոստի միջոցով: