ՄԻԱՍԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մեր տեսլականը՝
Լինել ամենանախընտրելի էներգետիկ ընկերությունը Հայաստանում։
Մեր առաքելությունը՝
Փոխել Հայաստանում բենզալցակայան այցելելու մշակույթը։

ԿԱՐևՈՐԵԼՈՎ ՈՐԱԿԸ եվ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Max Oil-ը վառելիք ներմուծող առաջատար ընկերություն է, 24/7 գործող 50 և ավել լցակայանների ցանցով ՀՀ ողջ տարածքում, որն ավելի քան 25 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում։

Գերազանցության հանձնառությամբ մենք ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել որակյալ, հուսալի, արդյունավետ և էկոլոգիապես մաքուր լուծումներ: Մեր կողմից պարբերաբար իրականացվող վերահսկողությունը թույլ է տալիս մշտապես առաջարկել մեր հաճախորդներին միայն բարձրորակ վառելիք և բարեհամբույր սպասարկում:

Max Oil-ում մենք հավատում ենք մեր հաճախորդների հետ կայուն հարաբերություններ կառուցելուն: Հաճախորդների գոհունակության հանդեպ մեր նվիրվածությունը մղում է մեզ շարունակաբար բարելավել մեր ծառայությունների որակը՝ ապահովելով մրցունակ գին, կայուն որակ, մաքուր և հաճելի միջավայր յուրաքանչյուր լցակայանում:
1
Որակ և ազնվություն
2
Անվտանգություն և վստահություն
3
Հյուրընկալություն

Տեխնոլոգիաներ

Չափիչ սարքավորումների ինտեգրում
Ռեզերվուարներում վառելիքի մակարդակի շարունակական մոնիթորինգ, ինչը թույլ է տալիս ապահովել ճշգրիտ լիցքավորում։
Գործընթացների ավտոմատացում
Լիովին ավտոմատացված վառելիքի լիցքավորման համակարգ
Լաբորատոր ստուգումներ
Վառելիքի պարբերական ստուգումներ՝ որակի վերահսկման նպատակով

Լցակայաններ

Max Oil-ին պատկանող 50 և ավել լցակայանները աշխատում են 24/7 սկզբունքով՝ ապահովելով վառելիքի հասանելիություն ՀՀ ողջ տարածքում։ Լցակայանները հագեցած են ժամանակակից հարմարություններով և վերահսկողության համակարգերով, ինչը թույլ է տալիս ապահովել հարմարավետ և անվտանգ լիցքավորում։
Բոլոր լցակայանները

նավթաբազա

Max Oil-ին պատկանող նավթաբազաները հանդիսանում են նավթամթերքի պահպանման և բաշխման ժամանակակից կառույցներ, որոնք տեղակայված են ռազմավարական կարևոր վայրերում՝ ամբողջ ՀՀ տարածքում մատակարարումների արդյունավետ լոգիստիկ շղթայի ապահովման համար։

Նավթաբազաների ինֆրակառուցվածքը իրենից ներկայացնում է նավթամթերքի պահպանման ժամանակակից ռեզերվուարների ամբողջություն՝ վերահսկողության և անվտանգության ավտոմատացված համակարգով և նավթամթերքի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված մասնագիտացված սարքավորումներով։

Ընկերությանը պատկանղ նավթաբազանները ունեն հսկողության և կանխարգելման համակարգ, համապատասխանում են անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերին և ստանդարտներին։