Հավատարմության ծրագրին մասնակցելու շրջանակներում վառելիքի քարտ գնելու հանրային առաջարկ

1. Ընդհանուր դրույթներ

1.1.   Սույնով «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ՀՎՀՀ` 02662703, իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունու փ․ 12/4, ՀՀ, ք.Երևան, Էրեբունու փ․12/4, տնօրեն՝ Կամո Մելքոնյան, այսուհետ՝ «Վաճառող», հրավիրում է իրավաբանական և ֆիզիկական անձանց պայմանագիր կնքել վառելիքի քարտ (այսուհետ՝ Քարտ) ձեռք բերելու համար՝ որպես Հավատարմության ծրագրին մասնակցելու մաս (այսուհետ՝ Ծրագիր)` Սույն հրապարակային առաջարկով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված կարգով և պայմաններով։

1.2.   Սույն Համաձայնագիրը հրապարակային առաջարկ է, և ընդունվելու դեպքում անձը դառնում է Ծրագրի մասնակից և Քարտի սեփականատեր (այսուհետ՝ Մասնակից): Ընդ որում` սույն առաջարկի ընդունումը համարժեք է գրավոր համաձայնագրի կնքմանը՝ սույն Համաձանագրով սահմանված կարգով և պայմաններով: Քարտը սեփականության իրավունքով ստանալը հանդիսանում է Համաձայնագրի պայմանների ամբողջական և անվերապահ ընդունման համաձայնություն։

1.3. Վաճառողի գտնվելու վայրում և/կամ Անձնական հաշվում Մասնակցի կողմից ձևաթղթում տվյալների լրացումը և հաստատումը, ինչպես նաև Քարտի սեփականության իրավունքով ձեռք բերումն ու ստացումը հանդիսանում է սույն Համաձայանգրի պայմաններն ընդունելու ամբողջական և անվերապահ համաձայնություն:

1.4. Սույն Համաձայնագրի պայմանները կարող են փոփոխվել Վաճառողի կողմից ցանկացած ժամանակ, որը Վաճառողի կողմից կատարվում  է միակողմանիորեն և դրա համար չի պահանջվում Մասնակիցների համաձայնությունը: Փոփոխությունները տեղադրվում են Վաճառողի վեբկայքում/Հավելվածում և ուժի մեջ են մտնում տեղադրման պահից: Վաճառողի վեբկայքում/Հավելվածում փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից մասնակիցները համարվում են փոփոխությունների մասին ծանուցված: Սույն Համաձայնագրի փոփոխություններից հետո Մասնակցի կողմից Քարտի շարունակական օգտագործումը կդիտարկվի որպես կատարված փոփոխություններին Մասնակցի համաձայնություն:

1.5 Քարտը նախատեսված է Մասնակցի կողմից օգտագործման համար և չի կարող փոխանցվել/վաճառվել երրորդ անձանց:

1.6. Մասնակցը իրավունք ունի հրաժարվել սույն հրապարակային առաջարկի պայմաններից:

2. Տերմիններ և սահմանումներ

2.1.   Բենզալցակայան (այսուհետ՝ ԲԼԿ)՝ նավթամթերքների պահեստավորման և մանրածախ վաճառք ապահովող սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական համալիր, որտեղ Մասնակիցը կարող է նավթամթերք ձեռք բերել Քարտի միջոցով:
2.2.   Վաճառողի գրասենյակ՝ գտնվում է`  Հայաստանի Հանրապետություն, Երևան,  Էրեբունի 12/4 հասցեում։

2.3.   Հարցաթերթ՝ ձև, որը Մասնակիցը պետք է լրացնի Վաճառողի ԲԼԿ-ներում/գրասենյակում և/կամ Վաճառողի վեբկայքում/Հավելվածում՝ Քարտը ակտիվացնելու համար: Լրացված հարցաթերթի ձևը, Քարտ գնելու հետ մեկտեղ, հանդիսանում է Ծրագրին մասնակցելու նրա համաձայնություն: Մասնակիցն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում Հարցաթերթում նշված տեղեկատվության ճշգրտության համար:

2.4. Քարտ՝ QR կոդի ձևով մանրամասներ պարունակող վիրտուալ/պլաստիկ քարտ, որն օգտագործվում է որպես նույնացուցիչ վառելիք գնելիս: Քարտի նույնացուցիչն օգտագործվում է Մասնակիցի կողմից հասանելի լիտրի մասին տեղեկատվություն պարունակող հաշիվներ մուտք գործելու համար, որոնց շրջանակներում վերջինս իրավունք ունի ԲԼԿ-ներում ստանալ նավթամթերք:
2.5.   Լիտրային հաշիվ՝ Քարտի հաշվում գտնվող նավթամթերքի տեսակի և քանակի մասին տեղեկատվություն պարունակող հաշիվ, որը թույլ է տալիս ձեռք բերել նավթամթերք ԲԼԿ-ներում:
2.6.   Անձնական հաշիվ՝ Մասնակցի ինտերֆեյս, որը թույլ է տալիս նրան կատարել համապատասխան գործողություններ Քարտի վրա․ վերահսկել և համալրել լիտրային հաշվի մնացորդը, փոխանցել միջոցներ հաշիվների միջև, հետևել գործարքներին դրանց համալրման համար և խմբագրել անձնական տվյալները:

2.8. Նավթամթերք՝ բենզին AI-92, AI-95, AI-98, դիզելային վառելիք, հեղուկ գազ:
2.9. PIN կոդ՝ Քարտի անհատական նույնականացման համար, որը ծառայում է այն նույնականացնելուն ԲԼԿ-ներում տեղադրված էլեկտրոնային սարքերի միջոցով գործարքներ կատարելիս:
2.10. Անարդար գործողություններ՝ Մասնակցի գործողություններ, որոնք ուղղված են նավթամթերքի առանձին տեսակների արտադրության և շրջանառության պետական կարգավորման ոլորտում օրենսդրության պահանջների, Համաձայնագրի պայմանների և դրանով ստանձնած պարտավորությունների խախտմանը, որոնք կատարվել են Քարտերի փոխանցման/վերավաճառման միջոցով այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ դրանց հետագա օգտագործման կամ կանխիկացման համար, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք կատարվել են խաբեությամբ (գիտակցաբար կեղծ տեղեկատվության հաղորդում, ճշմարիտ փաստերի մասին լռություն, մոլորության մեջ գցելու միտումնավոր գործողություններ) կամ վստահության չարաշահմամբ (հարաբերությունների օգտագործումը պաշտոնական դիրքի կամ անձնական, ընկերական, ընտանեկան կապերի միջոցով՝ անձնական շահի համար, պարտավորությունների ստանձնում՝ դրանք կատարելու հստակ մտադրության բացակայության դեպքում)։

3. Ծրագրին մասնակցելու ընդհանուր պայմաններ

3.1.   Որպես Ծրագրի մաս, Վաճառողը պարտավորվում է ակտիվացված Քարտը ունեցող Մասնակցին տրամադրել վառելիքի զեղչեր ստանալու իրավունք:

3.2.   Զեղչերի տրամադրման պայմանները կարող են փոփոխվել Վաճառողի կողմից ցանկացած ժամանակ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Վաճառողի վեբկայքում/Հավելվածում դրանց հրապարակման պահից, եթե դրանց հրապարակման պահից լրացուցիչ չի որոշվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

3.3.   Քարտը/քարտերը նախատեսված են Մասնակցի կողմից անձնական օգտագործման համար, այդ թվում Մասնակցի գրանցված աշխատողների կողմից՝ սեփական կամ ընկերության մեքենանները լիցքավորելու և Վաճառողի ԲԼԿ-ներում զեղչեր ստանալու նպատակով և չեն կարող փոխանցվել/վաճառվել երրորդ անձանց:

3.4.   Քարտը չի ընդունվում վառելիք ձեռք բերելու համար, եթե․

  • այն ունի լուրջ ֆիզիկական վնաս,
  • արգելափակված է:

4. Զեղչերի տրամադրման կարգը

4.1. Տրամադրվող զեղչի չափը որոշվում է հետևյալ կերպ.

Ձեռք բերվող նավթամթերքի ծավալ
100-2000լ
2001լ և ավելի
Նավթամթերքի  տեսակը
Բենզին AI-92, AI-95, դիզելային վառելիք
Զեղչի չափը, դրամ
15
20
Մեկնաբանություն
Լիցքավորման ամեն լիտրի համար

4.2. ԲԼԿ-ում վառելիք ձեռք բերելու համար Մասնակիցը պետք է ներկայացնի Քարտը սկանավորման համար, նախքան նավթամթերքի լիցքավորումը:

5. Վառելիքի քարտի գնման և ակտիվացման կարգը

5.1. Վիրտուալ/պլաստիկ Քարտը (երը) ակտիվացվում են Սեփականատիրոջ անձնական հաշվում կամ ցանկության դեպքում տրամադրվում են Մասնակցին Վաճառողի կողմից անվճար:

5.2. Հարցաթերթը լրացնելիս և Վաճառողի վեբկայքում/Հավելվածում սույն Համաձայանգրի պայմաններն ընդունելիս Մասնակցի անձնական հաշվում ավտոմատ ձևավորվում է մեկ վիրտուալ Քարտ: Անձնական հաշվում Մասնակիցը կարող է ստեղծել լրացուցիչ վիրտուալ Քարտեր/պատվիրել պլաստիկ Քարտեր, ինչպես նաև ավելացնել կամ ջնջել լիտրային հաշիվներ: Քարտերի առավելագույն քանակը սահմանվում է Մասնակցի գրացված աշխատողների քանակով: Այս դեպքում բոլոր մասնակիցների Քարտերը ավտոմատ կերպով կցվում են արդեն ստեղծված հաշիվներին:

5.3. Աստղանիշով (*) նշված Հարցաթերթի բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար:

5.4. Հարցաթերթը լրացնելով՝ Մասնակիցը հայտնում է իր համաձայնությունը՝ մասնակցելու Ծրագրին և հաստատում է իր ծանոթությունն ու կամավոր համաձայնությունը սույն Համաձայնագրի պայմաններին և դրանում ժամանակ առ ժամանակ կատարված բոլոր փոփոխություններին ու լրացումներին:

6․ Քարտերի օգտագործմամբ նավթամթերքների հաշվարկների և վճարման ստացման պայմանները և կարգը

6.1. Վաճառողը Մասնակցին տրամադրում է Քարտ(եր), իսկ Մասնակիցը վճարում և ընդունում է նավթամթերքները Հայաստանի Հանրապետությունում Վաճառողին պատկանող ԲԼԿ-ներում:

6.2. Նավթամթերքի սեփականությունը Մասնակցին է անցնում նավթամթերքի դիմաց վճարման և Վաճառողի կողմից հաշիվ-ապրանքագրի դուրս գրման պահից: Ըստ հաշիվ-ապրանքագրի Վառելիքի քարտով իրացված Վառելիքը համարվում է ի պահ Վաճառողի մոտ չլցավորված Վառելիքի չափով:

6.3. Սույն Համաձայնագրով մատակարարվող նավթամթերքը Մասնակիցը գնում է իր կարիքների համար՝ առանց հետագա վաճառքի նպատակի, և Մասնակիցն իրավունք չունի վերավաճառել կամ փոխանցել նավթամթերքը այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց: Անարդար գործողությունների փաստի հաստատման դեպքում Վաճառողը ծանուցում է ուղարկում Մասնակցին Քարտը (երը) արգելափակելու և վերջինիս անբարեխիղճ ընկերությունների ցանկում ավելացնելու մասին:

6.4. Սույն Համաձայնագրով նավթամթերքի գինը ներառում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը։

6.5. Սույն Համաձայնագրով նախատեսված նավթամթերքի արժեքի վճարումը կատարվում է Մասնակիցի կողմից՝ համալրելով Քարտի հետ կապված մեկ կամ մի քանի հաշիվներ: Համալրումը կատարվում է բանկային փոխանցմամբ Վաճառողի ընթացիկ հաշվին։

6.6. Սույն Պայմանագրով կատարված բոլոր վճարումները Մասնակիցը կատարում է ազգային արժույթով` դրամով` գումարը փոխանցելով Վաճառողի բանկային հաշվին:

6.7. Նավթամթերքի տրամադրումը իրականացվում է ԲԼԿ-ում՝ Վառելիքի քարտի պարտադիր ներկայացմամբ և Վաճառողի էլեկտրոնային սարքերի (տերմինալների) վրա դրանց իդենտիֆիկացմամբ։

6.8. ԲԼԿ-ում վառելիքի լիցքավորումն իրականացվում է անմիջապես տրանսպորտային միջոցների վառելիքի բաքի մեջ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող տարաների մեջ:

6.9. Արգելվում է նավթամթերքի փոխանցումը ԲԼԿ-ում Մասնակցին տակառներով և այլ եղանակներով, որոնք հակասում են սույն Համաձայնագրի 6.8 ենթակետում նշված նավթամթերքների փոխանցման եղանակներին:

6.10. Նավթամթերքի որակը պետք է համապատասխանի որակի սահմանված չափանիշներին։

6.11. Տրանսպորտային միջոցների վառելիքով լիցքավորելուց հետո նավթամթերքի որակի վերաբերյալ որևէ անհամապատասխանության դեպքում Մասնակիցը պետք է անմիջապես տեղեկացնի Վաճառողին: Նավթամթերքի որակի վերաբերյալ անհամապատասխանության պնդումները դիտարկվում են միայն անկախ հավատարմագրված լաբորատորիայի կողմից կատարված փորձանմուշների արդյունքների հիման վրա, որոնք վերցվել են ոչ ուշ, քան 2 (երկու) օրացուցային օրվա ընթացքում համապատասխան ԲԼԿ-ում վառելիքը ստանալուց հետո՝ երկու Կողմերի ներկայացուցիչների ներկայությամբ, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում նավթամթերքի ստացումը ԲԼԿ-ում հաստատող համապատասխան փաստաթղթերի բնօրինակների (անդորրագրեր, հաշիվ ապրանքագրեր, հավատարմագրված լաբորատորիայի պաշտոնական եզրակացություն) առկայության դեպքում: Բացի այդ, Մասնակցի մեքենան նույնպես պետք է փորձաքննություն անցնի՝ անսարքոթյան պատճառները պարզելու համար:
6.12. Եթե նման փորձարկումների արդյունքում պարզվում է, որ ընտրված նմուշների որակը համապատասխանում է որակի սահմանված չափանիշներին, ապա հավատարմագրված լաբորատորիայում նավթամթերքի որակի նման վերլուծություն կատարելու ծախսերը կրում է Մասնակիցը:

7. Վառելիքի քարտի մնացորդի արգելափակման և վերականգնման կարգը

7.1. Քարտի կորստի/գողության դեպքում Մասնակիցը պետք է արգելափակի այն հետևյալ եղանակներից մեկով.

  • Մասնակիցը կարող է զանգահարել Վաճառողի գրասենյակ՝ իր Քարտն արգելափակելու խնդրանքով` տրամադրելով իր PIN կոդը: Միևնույն ժամանակ, Մասնակիցը չպետք է բացահայտի իր PIN կոդը երրորդ անձանց:
  • Մասնակիցը կարող է ինքնուրույն իրականացնել Վաճառողի վեբկայքում/Հավելվածում գտնվող Անձնական հաշվում Քարտի արգելափակում, որից հետո Քարտն անմիջապես արգելափակվում է:

8. Կողմերի պատասխանատվությունը

8.1. Վաճառողը և Մասնակիցը պատասխանատու են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան:

8.2. Մասնակիցը պատասխանատվություն է կրում Հարցաթերթում նշված տեղեկատվության ամբողջականության և ճշգրտության համար: Մասնակիցն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելու և PIN կոդը սխալ մուտքագրելու համար, ինչը ենթադրում է Վաճառողի անկարողությունը պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները:

8.3. Կողմերը ազատվում են սույն Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունների կատարումից, եթե ապացուցեն, որ պարտավորությունների չկատարումը պայմանավորված է ֆորսմաժորային հանգամանքներով, այսինքն՝ արտակարգ և անկանխելի հանգամանքներով (հրդեհ, երկրաշարժ, սելավ և այլ բնական աղետներ, համաճարակներ, ռազմական գործողություններ, կառավարական մարմինների կողմից Կողմերի պարտավորությունների կատարմանը խոչընդոտող ակտերի հրապարակում և այլն):

8.4. Վաճառողը պատասխանատվություն չի կրում սարքավորումների տեխնիկական անսարքությունների և/կամ ծրագրային ապահովման խափանումների համար:

8.5. Վաճառողը պատասխանատվություն չի կրում Քարտի համար, եթե Մասնակիցը կորցրել է այն կամ Քարտը գողացվել է երրորդ անձի կողմից, և Մասնակիցը չի արգելափակել Քարտը կամ դիմել Վաճառողին այն ժամանակին արգելափակելու համար:

8.6. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել իր մասնակցությունը Հավատարմության ծրագրին կամ չեղարկել Քարտը` Վաճառողին ներկայացնելով դադարեցման մասին գրավոր ծանուցում: Ծանուցումը ստանալուց հետո Մասնակցի մասնակցությունը Ծրագրին չեղարկվում է:

8.7. Վաճառողն իրավունք ունի առանց ծանուցման դադարեցնել կամ կասեցնել Ծրագրին որևէ Մասնակիցի մասնակցությունը հետևյալ դեպքերում.

  • Մասնակիցը չի համապատասխանում սույն Համաձայնագրի պայմաններին,
  • կան բավարար հիմքեր ենթադրելու, և կան էական ապացույցներ, որ Քարտի միջոցով իրականացվում են խարդախ գործարքներ:

9. Վեճերի լուծման կարգը

9.1. Բոլոր տարաձայնությունները և վեճերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի կամ դրա հետ կապված, Վաճառողը և Մասնակիցը լուծում են արտադատական բանակցությունների միջոցով: Եթե վեճերի և տարաձայնությունների նման կարգավորումն անհնար է, դրանք ենթակա են փոխանցման Վաճառողի գտնվելու վայրի դատարան՝ վեճը լուծելու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

9.2. Ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերով Մասնակիցները պետք է կապ հաստատեն Վաճառողի հետ Վաճառողի կայքում/Հավելվածում նշված հեռախոսահամարներով:

10. Այլ պայմաններ

10.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Վաճառողի վեբկայքում/Հավելվածում սույն տեքստի հրապարակման պահից և ուժի մեջ է մինչև Վաճառողի կողմից դրա չեղարկումը՝ համապատասխան հայտարարություն տեղադրելով Վաճառողի վեբկայքում/Հավելվածում կամ ծանուցելով Մասնակցին ցանկացած հաղորդակցման միջոցով:

10.2. Վաճառողը իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ դադարեցնել Ծրագիրը՝ երեսուն (30) օր առաջ ծանուցելով Մասնակիցներին վեբկայքում կամ այլ հաղորդակցման միջոցով:

10.3. Մասնակիցը համաձայնվում է Ծրագրի շրջանակներում Վաճառողից ստանալ գովազդային տեղեկատվական հաղորդագրություններ: Գովազդային հաղորդագրությունները նշանակում են թարմացված տեղեկատվություն, տեղեկատվական հաղորդագրություններ՝ վերջին նորություններով, նոր առաջարկներով, հատուկ առաջարկներով, ինչպես նաև տեղեկություններ Վաճառողի գործընկերներից ստացված նորությունների և առաջարկների մասին SMS-ի, էլ.փոստի Վաճառողի վեբկայքի/Հավելվածի միջոցով: