1.1. Սույն հրապարակային առաջարկով «Կամօյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ՀՎՀՀ` 03523673, իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունու փ․ 12/4, տնօրեն՝ Կամո Մելքոնյան, այսուհետ՝ «Ընկերություն», հրավիրում է ֆիզիկական անձանց կնքել համաձայնագիր՝ սույն հրապարակային առաջարկով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված կարգով և պայմաններով Հավատարմության ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) մասնակցելու համար։
1.2. Սույն Համաձայնագիրը հանդիսանում է հրապարակային առաջարկ, և եթե այն ընդունվում է, ֆիզիկական անձի կողմից, ապա վերջինս դառնում է Հավատարմության ծրագրի Մասնակից (առաջարկի ընդունումը հավասարազոր է առաջարկի մեջ սահմանված կարգով և պայմաններով պայմանագիր կնքելուն):
1.3. Մասնակցի կողմից Անձնական հաշվի տվյալները լրացնելն ու հաստատելը և հավատարմության քարտը (այսուհետ՝ Քարտ) որպես սեփականություն ձեռք բերելը հանդիսանում է սույն Համաձայնագիրն ընդունելու նրա լիակատար և անվերապահ համաձայնություն:
1.4. Համաձայնագիրը կարող է փոխվել Ընկերության կողմից ցանկացած ժամանակ: Մասնակիցները ծանուցվում են Համաձայնագրի փոփոխությունների մասին Ընկերության վեբկայքում/Հավելվածում՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
1.5. Քարտը նախատեսված է Մասնակցի կողմից անձնական օգտագործման համար և չի կարող փոխանցվել/վաճառվել երրորդ անձանց:
1.6. Անձն իրավունք ունի հրաժարվել սույն Առաջարկից:
2.1. Բենզալցակայան (այսուհետ՝ ԲԼԿ)՝ նավթամթերքների պահեստավորում և մանրածախ վաճառք ապահովող սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական համալիր/նախատեսված վառելիքի պահեստավորման և մանրածախ վաճառքի համար, որտեղ Մասնակիցն իրավունք ունի սահմանված կարգով ստանալ վառելիք:
2.2. Հայտ՝ ձև, որը Մասնակիցը պետք է լրացնի Ընկերության բջջային հավելվածումկամ ԲԼԿ-ում՝ Քարտը ակտիվացնելու համար: Լրացված հայտի ձևը Քարտի ձեռք բերման հետ մեկտեղ հանդիսանում է Ծրագրին մասնակցելու Մասնակցի համաձայնության արտահայտություն:
2.3. Միավոր՝ Ծրագրի շրջանակներում օգտագործվող հաշվառման միավոր, որը Մասնակցին հնարավորություն է տալիս կուտակել բոնուսայինմիվորներ ԲԼԿ-ից վառելիք կամայլ ապրանքներ գնելիս:
2.4. Քարտ՝ պլաստիկ կամ վիրտուալ քարտ՝ որն ունի գրանցված առանձնահատուկ համար, որն օգտագործվում է որպես նույնացուցիչ: Քարտի վրայի նույնացուցիչը օգտագործվում է հաշիվ մուտք գործելու համար, որը պարունակում է տեղեկատվություն Ծրագրի շրջանակներում կուտակային մնացորդի կարգավիճակի մասին, ըստ որի Մասնակիցն իրավունք ունի օգտագործել կուտակված բոնուսային միավորները ԲԼԿ-ներից վառելիք և այլ ապրանքներ գնելիս։
2.5. Բոնուսային հաշիվ՝ Քարտի վրայի հաշիվ, որին մուտքագրվում են բոնուսային միավորները, որը Մասնակիցն իրավունք ունի օգտագործել ԲԼԿ-ից վառելիք կամ այլ ապրանքներ գնելիս՝ 1 միավորը = 1 դրամ:
2.6. Անձնական հաշիվ՝ Մասնակցի ինտերֆեյս, որը թույլ է տալիս նրան կատարել համապատասխան գործողություններ Քարտի վրա. վերահսկել Բոնուսային հաշվի մնացորդը, դիտել դրա համալրման/դեբետավորման գործարքների պատմությունը, խմբագրել անձնական տվյալները, լրացնել կապի համար իր տվյալները, կատարել այլ գործողություններ:
3.1. Ծրագրի շրջանակներում Ընկերությունը պարտավորվում է այն Մասնակիցներին, ովքեր վառելիք կամ այլ ապրանք գնելիս կներկայացնեն ակտիվ պլաստիկ կամ վիրտուալ Քարտ ԲԼԿ-ում, տրամադրել բոնուսային միավորներ բոնուսային հաշվի շրջանակներում կատարված գնումների համար, բացառությամբ մի շարքապրանքների (օրինակ՝ ալկոհոլ, սիգարետ, հեղուկ գազ և այլն)։
3.2. Վաստակած միավորների չափը որոշվում է ըստ Հավատրմության ծրագրի շրջանակում Մասնակցի համապատասխան մակարադակի համար սահմանված բոնուսի վերադարձի չափից կախված:
3.3. Միավորների հավաքագրման/դուրս գրման դրույքը՝ 1 բոնուսային միավորը = Հայաստանի Հանրապետության 1 դրամ: Բացառությունները կարող են ներառել Ընկերության կողմից կազմակերպված շուկայավարման և/կամ գովազդային արշավների դեպքերը:
3.4. Ընկերության կողմից սահմանված բոնուսային միավորների չափը և/կամ դրանց տրամադրման պայմանները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Ընկերության վեբկայքում/Հավելվածում հրապարակվելու պահից, եթե դրանց հրապարակման պահից լրացուցիչ չի որոշվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:
3.5. Մասնակիցն իրավունք ունի հրաժարվել բոնուսային միավորներ ստանալուց՝ Քարտը ԲԼԿ-ում չտրամադրելու պատճառով:
3.6. Մասնակիցը կարող է ստուգել իր Բոնուսային հաշվի մնացորդը մուտք գործելով իր Անձնական հաշիվ Ընկերության վեբկայքում/Հավելվածում:
3.7. Քարտը նախատեսված է Մասնակցի կողմից անձնական օգտագործման համար՝ Ընկերության ԲԼԿ-ում սեփական մեքենաները լիցքավորելու կամ այլ ապրանքներ ձեռքբերելու նպատակով, և Մասնակիցն իրավունք չունի Քարտը փոխանցել/վաճառել երրորդ անձանց: Միևնույն ժամանակ, Ընկերությունը պարտավոր չէ ստուգել Քարտը ներկայացնողը և Մասնակիցը նույն անձն են, թե` ոչ:
3.8. Քարտը չի ընդունվում վճարման և/կամ բոնուսային մնացորդի համալրման/դեբետավորման համար․
- եթե այն ունի լուրջ մեխանիկական վնաս,
- արգելափակված է:
4.1. Քարտն ակտիվացնելու համար Մասնակիցը պետք է լրացնի Հայտը և ընդունի վեբկայքում/Հավելվածում ներկայացված սույն Համաձայնագիրը: Միևնույն ժամանակ Մասնակիցն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում Հայտում նշված տեղեկատվության ճշտության համար:
4.2. Աստղանիշով (*) նշված հայտի բոլոր դաշտերը պարտադիր են լրացնելու համար:
4.3. Հայտը լրացնելով՝ Մասնակիցը հայտնում է Ծրագրին մասնակցելու իր համաձայնությունը և հաստատում է իր ծանոթությունն ու համաձայնությունը սույն Համաձայնագրի պայմաններին և դրանում ժամանակ առ ժամանակ կատարված բոլոր փոփոխություններին ու լրացումներին:
4.4. Քարտի ակտիվացումն իրականացվում է Մասնակցի կողմից վեբկայքում/Հավելվածում գրանցվելու պահին՝ Ընկերության տվյալների բազայում Մասնակցի անձնական տվյալները Քարտին կցելու միջոցով:
4.5. Մինչ Քարտի ակտիվացումը, վառելիքի կամ այլ ապրանքների գնման համար բոնուսային միավորներ չեն տրամադրվում:
5.1. Բոնուսային միավորներ հավաքելու համար Մասնակիցը պետք է Քարտը ներկայացնի ԲԼԿ գանձապահին նախքան գնում կատարելը: Բոնուսային միավորները քարտին մուտքագրվում են վառելիքի կամ այլ ապրանքների համար բացառապես կանխիկ, բանկային քարտով/հավելվածով վճարելիս։ Բոնուսների չափը կախված է գնումների ընդհանուր կուտակված գումարից: Սույն Համաձայնագրի հրապարակման պահին բոնուսները տրվում են համպատասխան Մասնակցի Համվատարմության ծրագրի մակարդակից կախված՝ հետևյալ կերպ․
5.2. Բոնուսային հաշվում առկա մնացորդն օգտագործելու համար Մասնակիցը պետք է ներկայացնի Քարտը և տեղեկացնի գանձապահին իր գնման դիմաց վճարելու համար բոնուսային միավորներ օգտագործելու ցանկության մասին:
5.3. Գնումը բոնուսային միավորներով կատարելիս նորբոնուսային միավորներ չեն շնորհվում:
5.4. Մեկ Մասնակցի կողմից գնումներ կատարելիս բոնուսային միավորները կարող են օգտագործվել միայն մեկ Քարտից:
5.5. Բոնուսային միավորները հասանելի են դրանք շնորհելու պահից:
5.6. Բոնուսային միավորները չեն կարող փոխանակվել կանխիկի հետ:
5.7. Մասնակցին տրամադրված բոնուսային միավորները չեն կարող վաճառվել կամ հատկացվել այլանձի։
5.8. Բոնուսային միավորները գործում են և կարող են օգտագործվել անժամկետ։
5.9. Բոնուսային միավորներ չեն շնորհվում որոշ գովազդային և/կամզեղչված ապրանքների համար, որոնք չեն մասնակցում Ծրագրին (ալկոհոլ, սիգարետ, հեղուկգազ և այլն)։
5.10. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում հատուկ պայմաններ սահմանել մարքեթինգային նախաձեռնությունների/ծրագրերի/առաջխաղացումների ընթացքում կուտակված բոնուսային միավորների օգտագործման համար, ներառյալ դրանց օգտագործման ժամկետը: Նշված ժամկետում Մասնակցի կողմից նման միավորները չօգտագործելու դեպքում դրանք չեղարկվումեն:
6.1. Քարտի կորստի/գողության դեպքում Մասնակիցը պետք է արգելափակի այն հետևյալ եղանակներից մեկով.
- Մասնակիցը կարող է զանգահարել Ընկերության գրասենյակ (Հավելվածում/վեբկայքումնշված հեռախոսահամարով)՝ իր Քարտն արգելափակելու խնդրանքով, տրամադրելով իր նույնացուցիչըև PIN ծածկագիրը կամ Քարտն արգելափակելու գրավոր դիմում ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ Ընկերության գրասենյակում: Միևնույն ժամանակ, Մասնակիցը չպետք է բացահայտի իր PIN կոդը երրորդ անձանց: Հակառակ դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
- Մասնակիցը կարող է ինքնուրույն իրականացնել Քարտի արգելափակման ընթացակարգը Ընկերության վեբկայքում/Հավելվածում Անձնական հաշվիվ մուտք գործելով։
6.2. Մասնակցի խնդրանքով կորցրած/գողացված Քարտն արգելափակվում է, Բոնուսային հաշվի մնացորդը փոխանցվում է նորին: Եթե գրանցման ժամանակ անձը հաստատող փաստաթղթում (անձնագրում) նշված տվյալները չեն համընկնում Հայտի ձևում նշված տվյալների հետ, ապա Քարտը չի վերականգնվում:
6.3. Վնասվածքի, մագնիսական շերտի ապամագնիսացման, չիպի վնասման, Քարտի կորստի/գողության պատճառով Մասնակցի Քարտի փոխարինման դեպքում Բոնուսային հաշվի մնացորդը փոխանցվում է նոր Քարտին:
6.4. Քարտի կորստի դեպքում Մասնակիցը կարող է ձեռք բերել նոր Քարտ սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
7.1. Ընկերությունը և Մասնակիցը պատասխանատու են Հայաստանի Հանրապետությանգործող օրենսդրությանը և սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
7.2. Մասնակիցը պատասխանատվություն է կրում Հայտում նշված տեղեկատվության ամբողջականության և ճշգրտության համար: Այսպիսով, Մասնակիցն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու և PIN ծածկագիրը սխալ մուտքագրելու համար,ինչը ենթադրում է Ընկերության անկարողությունը պատշաճ կերպով կատարելու իր պարտավորությունները:
7.3. Մասնակիցն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում այն հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ Քարտի կորստի հետևանքով:
7.4. Կողմերը ազատվում են սույն Համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարումից, եթե ապացուցեն, որ պարտավորությունները չկատարելը պայմանավորված է ֆորսմաժորային հանգամանքներով, այսինքն՝ տվյալ պայմաններում արտառոց և անկանխելի հանգամանքներով (հրդեհ, երկրաշարժ, սելավ և այլ բնական աղետներ, համաճարակներ, ռազմական գործողություններ, գործարանի աշխատանքի դադարում - վերանորոգման համար կամ վթարի պատճառով, պետական մարմինների կողմից ակտերի հրապարակում, որոնք թույլ չեն տալիս Կողմերին կատարել սույն Առաջարկով իրենց պարտավորությունները) և այլն:
7.5. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սարքավորումների տեխնիկական անսարքությունների և/կամ ծրագրային ապահովման խափանումների դեպքում զեղչային միավորներ հավաքելու/դուրս գրելու ժամանակավոր ուշացման համար:
7.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Քարտի համար,եթե այն կորել է Մասնակցի մեղքով կամ գողացվել է երրորդ անձանց կողմից և եթե Գնորդը չի արգելափակել այն կամ արգելափակել է ոչ ժամանակին:
7.7. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել իր մասնակցությունը Ծրագրին կամ չեղյալ համարել Քարտը՝ Ընկերությանը դադարեցման մասինգրավոր ծանուցում ներկայացնելով:
7.8. Ընկերությունն իրավունք ունի առանց ծանուցման դադարեցնել կամ կասեցնել ծրագրին ցանկացած մասնակցի մասնակցությունը հետևյալ դեպքերում.
- Մասնակիցը չի համապատասխանում սույն Համաձայնագրի պայմաններին,
- կան բավարար հիմքեր ենթադրելու, որ Քարտի միջոցով խարդախությունէ իրականացվում:
8.1. Բոլոր տարաձայնությունները և վեճերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայանգրից կամ դրա հետ կապված, Ընկերությունը և Մասնակիցը լուծում են արտադատական բանակցությունների միջոցով: Եթե վեճերի և տարաձայնությունների նման կարգավորումն անհնար է, դրանք ենթակա են փոխանցման Ընկերության գտնվելու վայրի դատարանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
8.2․ Ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերի դեպքում Մասնակիցները պետք է կապ հաստատեն Ընկերության հետ Ընկերության վեբկայքում/Հավելվածում նշված հեռախոսահամարներով:
9.1. Սույն Համաձայանգիրն ուժի մեջ է մտնում Ընկերության վեբկայքում/Հավելվածում հրապարակման պահից և ուժի մեջ է մինչև Ընկերության կողմից այն չեղարկելը՝ համապատասխան հայտարարություն տեղադրելով Ընկերության վեբկայքում/Հավելվածում կամ ծանուցելով Մասնակցին ցանկացած այլ հաղորդակցության կապի միջոցով:
9.2. Ընկերությունը, իր հայեցողությամբ, իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել սույն Համաձայնագրում: Այս փոփոխությունների մասին տեղեկատվությունը կտեղադրվի Ընկերության վեբկայքում/Հավելվածում: Սույն Առաջարկի փոփոխություններից հետո Մասնակցի կողմից Քարտի շարունակական օգտագործումը կհամարվի որպես Մասնակցի համաձայնություն կատարված փոփոխություններին:
9.3. Ընկերությունը իրավունք է վերապահում դադարեցնել Ծրագիրը ցանկացած ժամանակ՝ մասնակիցներին երեսուն (30) աշխատանքային օր առաջ ծանուցելով: Նման ծանուցման օրվանից կարող են միայն օգտագործվել բոնուսային միավորները, սակայն դրանց հաշվեգրում այլևս չի իրականացվում։
9.4. Մասնակիցը համաձայնվում է Ծրագրի շրջանակներում ստանալ Ընկերությունից գովազդային բնույթի տեղեկատվական հաղորդագրություններ: Գովազդային հաղորդագրությունները նշանակում են թարմացված տեղեկատվություն, տեղեկատվական հաղորդագրություններ վերջին նորությունների մասին, նոր առաջարկներ, հատուկ առաջարկներ, ինչպես նաև տեղեկություններ Ընկերության գործընկերների նորությունների և առաջարկների մասին SMS-ի և էլեկտրոնային փոստի միջոցով: