Բաց Դռների Օր Max Oil-ում
Max Oil-ը կանանց մեկամսյակի կապակցությամբ հայտարարում է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ՝ սեմինար-հանդիպում Max Oil-ի HR տնօրենի հետ, որի ընթացքում կստանաք արդի տեղեկատվություն և գիտելիքներ հետևյալի մասին. ✔️Որտեղ փնտրել աշխատանք ✔️Ինչպես ճիշտ կազմել ինքնակենսագրական ✔️Ինչպես պատրաստվել հարցազրույցին ✔️Ինչպես թողնել դրական տպավորություն ✔️Max Oil ընկերության թափուր աշխատատեղերը և ինչպես դիմել դրանց համար: Հանդիպումը տեղի կունենա Ապրիլի 4-ին, Max Oil գլխամասային գրասենյակում՝ Էրեբունի 12/4 հասցեում: Խնդրում ենք գրանցվել (+374 44 88 99 89, hr@maxoil.am) նախապես, քանի որ տեղերը սահմանափակ են: Գրանցումները ընդունվում են մինչև Ապրիլի 3-ը ներառյալ։